News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում հաստատեց Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, դրանով պայմանավորված՝տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ այսօր առաջնահերթ է դարձել ՀՀ կառավարության որոշման մշակումը, որով հստակ կսահմանվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը, ինչպես նաև սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումները և այլփաստաթղթերը անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը:

Նախագծով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոտարների համար էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման նոր գործիքակազմերով համալրված հարթակ կստեղծվի, ինչն առավել կդյուրացնի ոչ միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների գրանցման, դրանց դադարեցման գործընթացները, այլև հիմք կդրվի տվյալների նոր թվային բազայի ստեղծման համար:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու համար սահմանվել է 30-օրյա ժամկետ։

Տպել
Ամենաշատ