News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը: Այն ներկայացեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ զեկույցը կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով:

Զեկույցը կազմված է հետևյալ բաժիններից՝

Նախաբան (Անվտանգություն, ԼՂ բռնի տեղահանվածներին աջակցության վերաբերյալ).

Արտաքին քաղաքականությունը (Հայաստան-Վրաստան հարաբերություններ, Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթաց, Հայաստան - Իրան հարաբերություններ, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորում, Հայաստան - ՌԴ հարաբերություններ, Հայաստան - ԱՄՆ հարաբերություններ,Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, Հայաստան - Ֆրանսիա հարաբերություններ,  Հայաստան - Գերմանիա հարաբերություններ,Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերություններ,Հայաստան - եվրոպական այլ երկրներ հարաբերություններ,   Հայաստան - Հնդկաստան հարաբերություններ,Հայաստան - Չինաստան հարաբերություններ, Հայաստան - Միջին Արևելքի երկրներ հարաբերություններ,  Համագործակցությունը գործընկեր այլ պետությունների հետ, Բազմակողմ համագործակցություն,Համագործակցություն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, Սփյուռքի հետ կապեր).

Պաշտպանություն (Ազգային անվտանգության ծառայություն, Անվտանգային համակարգեր, ՆԳՆ բարեփոխումներ).

Տնտեսություն (Բարձր տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցությունեվ կապ, Փոստային կապ, Գյուղատնտեսություն, Քաղաքաշինություն, Բնական ռեսուրսների կառավարում).

Ենթակառուցվածքների զարգացում (Տրանսպորտ, Ճանապարհաշինություն, Ջրայինտնտեսություն, Էներգետիկա).

Մարդկային կապիտալի զարգացում (Ժողովրդագրություն, Միգրացիա, Կրթություն, Գիտություն, Առողջապահություն, Աշխատանք և սոցիալականպաշտպանություն, Երիտասարդություն, Սպորտ, Մշակույթ, Շրջակա միջավայր).

Իրավունք և արդարադատություն (Ընտրական իրավունք և ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, Դատաիրավականբարեփոխումներ, Կոռուպցիայիդեմպայքար, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ).

Ինստիտուցիոնալ զարգացում (Ռազմավարական պլանավորում ևքաղաքականությունների մշակում, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ,Թվայնացում, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք,Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում,Պետական գույքի կառավարում, Հարկաբյուջետային քաղաքականություն, Հարկային և մաքսային վարչարարություն, Պետական ծախսեր):

«Զեկույցում ներկայացված են նաեւ 2023-ի Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշներ, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի դիրքի վերաբերյալ տվյալներ, որոնց ի ցույց են դնում կառավարության բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները:

Վստահ եմ, որ ԱԺ-ում զեկույցը մանրամասներ ներկայացնելու եւ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հավանություն տվեց զեկույցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ