News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի կառավարության պահուստային ֆոնդից 873 մլն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի համար:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է 1000 շահառուի աջակցություն տրամադրել:

Ծրագիրն իրականացվում է 3 ուղղությամբ՝

ուսուցում և աշխատանքի տեղավորում,

աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,

ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Աջակցության 1-ին ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով հատկացվում է՝

  • ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամ,
  • կրթաթոշակ` ամսական 50 000 դրամ․

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Աջակցության 2-րդ ուղղության դեպքում նախատեսվում է գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

ա․առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում նախատեսվում է գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165 000 դրամ:

բ․գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին աջակցության տրամադրում՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

Աջակցության 3-րդ ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով  նախատեսվում է՝

1)ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել`

  • ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ,
  • կրթաթոշակ` ամսական 50000 դրամ․

2) ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև նախատեսվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և

ա․առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում նախատեսվում է գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ: բ․գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնը ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել աջակցության տրամադրում՝ գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախ վերադարձի հարցում միջազգային կոնսենսուս գոյություն ունի․ Լևոն Քոչարյան
Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ Արցախի հարցն իրենց օրակարգում...
Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում՝ արցախցի երիտասարդների համար
Համահայկական ֆորումի նպատակն է համախմբել երիտասարդներին, և նպաստել կրթական մակարդակի բարձրացմանն ու փորձի ձեռքբերմանը…
ԶԼՄ. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին
Անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել․․․
«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ...
Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածների ֆինանսական աջակցության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է որոշում, որով…
Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում
Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության…
Ամենաշատ