News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

2021-ի նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող եմ ասել, որ 2023-ին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: 2022-ին տնտեսական աճը 12,6 տոկոս էր, իսկ 2021-ին 5,6 տոկոս էր: Ըստ էության, 2021-ի ցուցանիշների հաշվառումով, մենք միջինում կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է եւ բոլոր ոլորտների վրա ունենում է ազդեցություն»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ հարկային եկամուտներին՝ նշելով. «2023-ին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ: 2017-ի համեմատ այս ցուցանիշն ավել է 1 տրլն 64 մլրդ դրամով, այսինքն հարկային եկամուտների աճը կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն 2017-ի նկատմամբ մենք հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով:

Մենք ձեռք բերածով չպետք է բավարարվենք, քանի որ երկրում, ցավոք, կա ստվերային տնտեսություն եւ մեր մոտ նաեւ ստվերային տնտեսության մեջ պետք է նկատի ունենք այն դեպքերը, երբ մենք գործնականում դե ֆակտո հարկային վարչարարություն չենք իրականացնում: Այս տարի արդեն մենք ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում մարդիկ հայտարարագրեն եւ հարկ վճարեն: Ես գիտեմ, որ արդեն 21 հազար քաղաքացիներ հայտարարագրել են, որ վարձով բնակարան են տալիս»,-ասաց Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Բադասյանն էլ հավելեց, որ 15 300 քաղաքացի ներկայացրել են շուրջ 21 հազար հայտարարություն, այսինքն մեկ անձը կարող էր տարբեր վարձակալության հարաբերություն ունենալ: Նա նկատեց, որ նրանց 90 տոկոսից ավելին նախորդ տարիներին նման հայտարարություն չի ներկայացրել, այսինքն օրենքը գործել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից...
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանումը
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ մասնակցությունը խաղաղության և կայունության ամրապնդման գործում
Ամենաշատ