News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չհամաձայնեցնի օգնության տրամադրումը, Ուկրաինայի իշխանությունները ստիպված կլինեն այլընտրանքային լուծումներ փնտրել։ Այսպես նա պատասխանել է Fox News-ի լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինան ունի՞ «պլան Բ», եթե ԱՄՆ-ն հրաժարվի ռազմական օգնություն տրամադրել։ 

«Մենք պետք է գոյատևենք։ Մենք պետք է զուգահեռ քայլեր սահմանենք, բայց, գիտեք, այս օգնությունը չափազանց կարևոր է: Առանց դրա, ավելի ու ավելի շատ հերոսներ կհայտնվեն հիվանդանոցներում, քանի որ եթե պաշտպանություն և հրետանի չունենաս, իհարկե, մարդկանց կկորցնես»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նա հրաժարվել է քննարկել, թե ինչ այլընտրանքներ կարող են օգտագործել Ուկրաինայի իշխանությունները, նշում է Fox News-ը։

Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված չէին լինի լքել Ավդիիվկան, եթե ուկրաինական բանակը ժամանակին զինամթերք ստանար։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները ստիպված են զոհաբերել իրենց կյանքը, քանի որ «ինչ-որ մեկը դեռ քննարկում է որոշումը»։ Պենտագոնը պնդում էր, որ առանց Միացյալ Նահանգների օգնության, Ուկրաինայի Զինված ուժերը պետք է ընտրեն, թե որ քաղաքներն ու բնակավայրերն են ի վիճակի պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ
Ռազմական աջակցությամբ՝ և՛ գործնական, և՛ հոգեբանական, ուկրաինացիները լավ դիրք ունեն՝ դիմանալու...
Ամենաշատ