News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստան եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզի մեր բնակիչները, պետք է նկատած լինեն, որ Գեղարքունիքի մարզի այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դժգոհություններին, որ կառավարությունը որոշել է հարկել «խոպանչիներին»:

«2018-ից մինչեւ այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել՝ միայն պետական ծրագրերով։

Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե էս ճանապարհների  կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում և այլն և այսպես շարունակ»,- հայտարարեց Փաշինյանը։

 Նա թվարկեց սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքում կատարված բոլոր աշխատանքները՝ հիվանդանոցներ, մանկապարտեզներ եւ այլն: «Լրիվ կարդա՞մ, թե՞ չկարդամ, որ կարդամ՝ նիստը կավարտվի, որովհետև 148 ծրագիր է, որ ավարտված է»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ Մարտունիում բոլոր ծառայություններից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքի անդամները։

«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի: 

«Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում 76 մլրդ 986 մլն դրամի (189 մլն դոլարի ներդրումներ են կատարվել սուբվենցիոն ծրագրերով եւ պետական բյուջեի միջոցներով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս Գեղարքունիքի մարզի բնկիչները փակել էին Երեւան-Մարտունի ճանապարհը՝ բողոքելով, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ծանուցումներ են եկել, որ պետք է եկամտային հարկ վճարեն:

Ավելի ուշ ՊԵԿ-ը հայտարարեց, որ այդ օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ են սկսում, իսկ մինչ այդ արտագնա աշխատանքի մեկնած անձինք չեն հարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ