News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հինգերորդ սերնդի Kaan կործանիչից հետո Թուրքիան վեցերորդ սերնդի մարտական ​​ինքնաթիռ կստեղծի։ Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինքնաթիռը մշակող ընկերության՝ Turkish Aerospace Industries-ի (TUSAS) գործադիր տնօրեն Թեմլ Քոթիլը։

«Մենք կզարգացնենք Kaan-ը, հինգերորդ սերունդից հետո կլինի վեցերորդ սերունդը», - ասել է նա:

Ըստ Քոթիլի՝ Թուրքիան կործանիչի շարժիչի մշակման հարցում համագործակցում է Ուկրաինայի ընկերությունների հե ։ «Կլինի նաև զուտ թուրքական շարժիչ, մենք աշխատում ենք դրա վրա և հուսով ենք, որ կործանիչը կհամալրվի դրանով մինչև առաքումը [2028թ.]»,- նշել է նա։

TUSAS-ի գործադիր տնօրենը նաև հայտնել է, որ ներկայումս հավաքվում է յոթ մարտական ​​ինքնաթիռ։ «2028 թվականին նախատեսվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին 20 կործանիչ փոխանցել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ