News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հոգեկան ներգործության, խարդախության և կաշառակերության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, սպանության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ, ավտոմեքենայի անվադող են այրել
Ձերբակալվածի ինքնությունը պարզվում է
Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական…
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է...
Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն
Տղամարդու մարմինը հայտնաբերել է [նրա] հայրը․․․
Այսօր տեղի ունեցավ «Ուրալի» վթարի հետևանքով զոհված Ժոզեֆ Ազոլյանի հուղարկավորությունը
Երևանում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի ունեցավ զինծառայողներին տեղափոխող...
Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 8-ին, 63-ամյա տղամարդն այցելել է տուժողի տուն, մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ, միասին...
Ամենաշատ