News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերը սեփական ռեսուրսներով արդիականացնելու անհրաժեշտություն կա, իսկ գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգնի, դա վերաբերում է նաև եվրոպացի գործընկերներին։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հավելեց, որ խոսքն աշխարհի գործիքներից օգտվել կարողանալու մասին է։

Պապիկյանը կրկնեց, որ Հայաստանը զենք և զինտեխնիկա է գնում սեփական տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Գնված զենքերն ուղղված չեն որևէ երկրի դեմ ագրեսիա կիրառելուն։ Չեմ կարող ասել, որ մեզ վտանգ չի սպառնում։ Այն գոյություն ունի՝ հաշվի առնելով ներկայիս հռետորաբանությունը (Ադրբեջան և Թուրքիա – խմբ.): Մեր պարտականությունն է պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի անվտանգության միջավայրը մոտ ապագայում, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի Զինված ուժերը կշարունակեն պաշտպանական սպառազինության գնումները»,- նշել է նախարարը։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ