News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Եթե ​​Հայաստանին անհրաժեշտ լինեն կարճ և միջին հեռահարության հրթիռներ, դրանք կտրամադրվեն։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

Նա ասաց, որ երեկ երեկոյան Հայաստանը ստացել է գիշերային տեսողության սարքերի առաջին խմբաքանակը, «Բաստիոն» զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը նույնպես կլինի Հայաստանում։

Նախարարը հստակեցրեց, որ ամբողջ տեխնիկան պաշտպանական բնույթ է կրում։

«Հայաստանի սահմանի և բնակչության պաշտպանությունն առաջնահերթություն է, և ոչ ոք չի կարող Հայաստանին քննադատել բանակի հզորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, ինչը թույլ կտա բարելավել սահմանների պաշտպանությունը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ֆրանսիական պատվիրակության այցը, որի կազմում կան նաև պատգամավոր, եվրոպացի պատգամավորներ, մտավորականներ, բիզնեսի ներկայացուցիչներ, վկայում է այն կարևորության մասին, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանին։

«Ստորագրվել է հայ զինվորականների վերապատրաստման պայմանագիր։ Հայաստանից ժամանած կուրսանտները հնարավորություն կունենան ուսումը շարունակել Ֆրանսիայում, կկազմակերպվի սպաների և սպայական կազմերի վերապատրաստում։ Ծրագրերը համակարգելու համար Հայաստանում կլինի ֆրանսիացի ռազմական խորհրդական։ Մենք կսկսենք վերապատրաստման գործընթացը 2024 թվականին»,- ընդգծել է Լեկորնուն։

Նա հավելեց, որ Երևանն իրավունք ունի «շրջվելու» դեպի այն գործընկերներ, ովքեր վստահելի են։

«Մենք կզարգացնենք համագործակցությունը Հայաստանի հետ»,- եզրափակեց նախարարը։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ