News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

2023 թվականի արդյունքներով Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի  համեմատ աճել է 7,1%-ով՝ կազմելով շուրջ 384 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում:

Հնդկաստանի մասով զեկույցում նշվում է. «2023 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հնդկաստան՝ «Ռաիսինա երկխոսություն» միջազ¬գային համաժողովին մասնակցելու նպատակով. Նա հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են նաև սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում:

2023 թվականին Հնդկաստան են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետը:

2023 թվականի ապրիլի 20-ին Երևանում կայացել են Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։

2023 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի կողմից պաշտոնապես ստորագրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ նախաձեռնված «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հնդկաստանի  էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարությունների միջև՝ «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից...
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանումը
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ մասնակցությունը խաղաղության և կայունության ամրապնդման գործում
Ամենաշատ