News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ նախատեսվող Եվրախորհրդարանի լիագումար նիստին առաջ ենք քաշելու բանաձև, ըստ որի մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ կապերը,  վիզաների ազատականացման ծրագիրը: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնը:

«Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ հայկական կողմն արել է ամեն ինչ՝ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները սկսելու համար, արդյոք խոչընդոտներ կան այս հարցում, նա պատասխանել է. «Ես կասեի, որ Եվրախորհրդարանը չէ, որ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացն արգելափակելու է, կամ՝արգելափակել է մինչ այժմ։ Բայց, ցավոք, խնդիրը Եվրոպական խորհրդում է։ Իհարկե, ձեր երկրի դեսպանները, ձեր դիվանագետները պետք է աշխատեն որոշակի անդամ պետությունների վրա:

Չեմ ուզում այդ երկրների անունները տալ այստեղ, բայց այդ արգելափակումը հաստատ չի լինի խորհրդարանում եվրոպացի քաղաքական գործիչների բարի կամքի բացակայությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ