News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն զգալիորեն խորացել է՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը և ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝  անվտանգության ոլորտում, այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ (երկու տարի) քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին։

«Առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ-ի աջակցությամբ գործադրվող ջանքերին։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 12-ին ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել քաղաքացիական առաքելության թվաքանակի ավելացմանը՝ 138-ից հասցնելով 209-ի»,- նշված է զեկույցում։

2023 թվականին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկել է քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին: Նիստերի արդյունքում ընդունվել են համատեղ հայտարարություններ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու ԼՂ-ին առնչվող հարցերին:

Տարվա ընթացքում շարունակվել են շփումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև: Կայացել են երեք հեռախոսազրույց (մարտի 25-ին, մարտի 30-ին, ապրիլի 26-ին) և հինգ հանդիպում (փետրվարի 2-ին, մայիսի 13-ին, հունիսի 1-ին, հուլիսի 15-ին և հոկտեմբերի 5-ին):

ՀՀ վարչապետը հանդիպումներ (փետրվարի 17-ին և հոկտեմբերի 5-ին) և հեռախոսազրույց (հոկտեմբերի 2-ին) է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի ակտիվացմանը։ Տնտեսական համագործակցության շրջանակներում ընդգծվել է Հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում։

2023 թվականի հունիսի 1-ին և հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում և Գրանադայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին, որոնց շրջանակներում ունեցել է երկկողմ շփումներ մասնակից երկրների առաջնորդների հետ:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար առանցքային էր 2023 թվականի հոկտեմբերի 16-17-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եվրոպական խորհրդարան, որի շրջանակներում ՀՀ վարչապետը ելույթով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին:

2023 թվականի հունվարի 24-ին, նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցերով եղել է Բրյուսելում, որոնց շրջանակներում ելույթով հանդես է եկել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի գլխավոր վեհաժողովի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև մասնակցել է ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպ-մանն ու ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների նիստին։

2023 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարը 5 հանդիպում (հունվարի 25-ին, մարտի 3-ին, սեպտեմբերի 19-ին, հոկտեմբերի 5-ին, նոյեմբերի 29-ին) և 1 հեռախոսազրույց (օգոստոսի 2-ին) է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման համար առանցքային էր 2023 թվականի նոյեմբերի 27-29-ը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նոյեմբերի 29-ին Երևանում տրվեց ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանից բխող ուղենշային նախաձեռնությունների իրագործման խթանմանն ուղղված ՀՀ–ԵՄ ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաստատված 5 ուղենիշների շրջանակներում 2023 թվականի վերջի դրությամբ շուրջ 550 մլն եվրո արժողությամբ ծրագրեր են հաստատվել և մեկնարկել:

ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում 2023 թվականի ընթացքում հաստատվել է  49,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երեք դրա¬մաշնորհային համաձայնագիր (2-ը՝ բյուջետային աջակցության տրամաբանությամբ), մասնավորապես, «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» (32 մլն եվրո), «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրա¬կանացմանը. Փուլ II» (11 մլն եվրո) և «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխություն¬ների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղա¬կան վայրերում» (6,5 մլն եվրո):

2023 թվականին տրվել է ԵՄ-ի, ԵՄ անդամ մի շարք պետությունների, Շվեյցարիայի, ինչպես նաև ԵՆԲ-ի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկը, որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար հայտարարվել էր շուրջ 51 մլն եվրո, իսկ տարվա ընթացքում ավելացել է՝ դառնալով շուրջ 116 մլն եվրո: Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝ նպաստել Սյունիքի մարզում ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը։

2023 թվականի արդյունքներով Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի համեմատ աճել է 17,1%-ով՝ կազմելով շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ