News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

ՀՆԱ-ի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության և արտաքին առևտրի զգալի աճով։ 2023 թվականի բարձր աճը վկայում է ՀՆԱ-ի պոտենցիալի աճի արագացման մասին:

2023 թվականին ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 9 502 778,6 մլն. ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8,7%-ով:

2023 թվականին ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 3 205 849 ՀՀ դրամ կամ 8 168 ԱՄՆ դոլար, որը դոլարային արտահայտությամբ նախորդ տարվա համեմատ աճել է 22,6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 111,1%-ով: 2022 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է  2 901 910 ՀՀ դրամ կամ 6 661 ԱՄՆ դոլար, որը 2017 թվականի՝ այն է  3 869 ԱՄՆ դոլարի համեմատ աճել է 72,2%-ով:

Ապրանքների արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 46%-ով՝ կազմելով 20,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն աճել է 40,2%-ով, իսկ արտահանումը 55,3%-ով՝ կազմելով համապատասխանաբար 12,3 մլրդ ԱՄՆ դոլար և 8,4 մլրդ ԱՄՆ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ