News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 741,726, ինչը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 193 737-ով կամ 35,4%-ով: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 716 000, ինչը 2022 թվականի նույն ցուցանիշից ավելի է շուրջ 41 000-ով, 2021 թվականի ցուցանիշից` շուրջ 80 000-ով, իսկ 2018 թվականի ցուցանիշից` շուրջ 156 000-ով կամ 27,8%-ով:

Ընդ որում՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ.

-              մինչև 150 000 ՀՀ դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 43,3%-ը՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 48,1%-ի, 2021 թվականի 51,4% և 2018 թվականի 60,4%-ի համեմատ,

-              150,001-500,000 ՀՀ դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 40,6%-ը՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 37%-ի, 2021 թվականի 36,4%-ի և 2018 թվականի 31,2%-ի համեմատ,

-              500,001 և ավելի ՀՀ դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 16,1%-ը՝ 2022 թվականի նույն ժամանա-կահատվածի 14,9%-ի, 2021 թվականի 12,2%-ի և 2018 թվականի 8,4%-ի համեմատ,

-              միջին ամսական աշխատավարձի ֆոնդը (հարկման բազա) կազմել է շուրջ 206,6 մլրդ ՀՀ դրամ, ինչն ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից շուրջ 36 մլրդ ՀՀ դրամով, 2021 թվականի նույն ցուցանիշից շուրջ 67 մլրդ ՀՀ դրամով, իսկ 2018 թվականի ցուցանիշից շուրջ 105,6 մլրդ ՀՀ դրամով կամ 104,6 %-ով,

-              2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին եկամուտ ստացող աշխատողների միջին հարկման բազան (եկամուտը) կազմել է 288 000 դրամ, ինչն ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից շուրջ 36 000 ՀՀ դրամով, 2021 թվականի ցուցանիշից շուրջ 68 000 ՀՀ դրամով, իսկ 2018 թվականի ցուցանիշից 108 221 ՀՀ դրամով կամ 60,1%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ