News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված պատասխան հայտարարության մեջ ԱԳՆ-ն Փաշինյանի խոսքերը համարում է «անհիմն մեղադրանքներ», որոնք «կանխամտածված լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և ուղղված են հերթական անգամ խաթարելու խաղաղ գործընթացը»։

Ինչպես պարզվեց, Բաքուն կրկնակի վիրավորված էր՝ իր և «այդ տղայի» համար. «Ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարություններն արվել են Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումից հետո, և ընտրելով Ֆրանսիան որպես դրա վայր, Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, ինչը դիտարկվում է որպես խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակական բացասական ազդեցության ցուցանիշ»։

Բաքուն վստահեցնում է, որ «այն պնդումները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Տարօրինակ «զուգադիպությամբ» այսօր Ադրբեջանը հերթական ապատեղեկատվական արշավը սկսեց՝ Հայաստանին մեղադրելով Վարդենիսի ուղղությամբ «հրադադարը խախտելու» մեջ, որն Ադրբեջանն իր խեղաթյուրված ձևով անվանում է «Բասարկեչարսկի»։ Ինչպես հայտնի է վաղուց, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի յուրաքանչյուր նոր փուլը հենց տեղեկատվական նախապատրաստությամբ է սկսում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նպատակահարմար է համարել օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի Սահմանադրության դեմ պահանջներ հնչեցնելու համար. «Բոլորը քաջատեղյակ են, որ Հայաստանի Սահմանադրությամբ, գործող օրենսդրական ակտերով, պաշտոնական նամակներով ու հայտարարություններով, միջազգային կազմակերպություններում և դատարաններում տարածված փաստաթղթերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջների շարունակումը հաստատում է, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ ադրբեջանա-հայկական խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտչական հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, հրաժարվել խաղաղ հեռանկարին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծվող հնարավորությունները՝ հարավկովկասյան տարածաշրջանը վերածելու խաղաղության և համագործակցության տարածքի»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, ոչ մի խոսք չի ասել Բաքվի մերժման մասին՝ ճանաչելլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն մասին, որ իրենք հրաժարվում են փոխել սահմանադրությունը, ըստ որի Հայաստանի ՈՂՋ տարածքը «ի սկզբանե ադրբեջանական է»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․․․
Օսկանյանն ասում է՝ Փաշինյան, դու լուծեիր ԼՂ հարցը, մենք կարմիր դրոշով կգայինք, բոլորիդ կուղարկեինք գրողի ծոցը. Քոչարյան
Տավուշի մարզում հենակետերի փոփոխության դեպքում մեկ այլ, միգուցե ավելի...
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են միջամտել տարածաշրջանի գործերին. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական
Նա նշել է, որ «մինչև նման գործողությունները ցույց են տալիս, որ այս տխրահռչակ խմբավորումը այլ նպատակ չունի, քան...
Եթե չտայինք ճիշտ գնահատական, Ադրբեջանը կասեր՝ հատուկ ոչխարներին անցկացրել են, որ հետեւից գան զորքերը. Քոչարյան
Հայաստանի իշխանությունները ճիշտ է արել, որ դատապարտել է Ներքին Հանդում...
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համար անհրաժեշտ բոլոր տարրերը կան. Դուկեն
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է այն փաստը, որ Երևանը և Բաքուն պարբերաբար փոխանակում են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկները…
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական...
Ամենաշատ