News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ 500 նոր պատժամիջոցների մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում նրա պաշտոնական հայտարարության մեջ։ Պատժամիջոցները համընկնում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի երկրորդ տարելիցի և ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ:

«Այսօր ես հայտարարում եմ ավելի քան 500 նոր պատժամիջոցների մասին Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում շարունակվող նվաճողական պատերազմի և Ալեքսեյ Նավալնիի մահվան համար, ով խիզախ հակակոռուպցիոն ակտիվիստ էր և Պուտինի ընդդիմության ամենակոշտ առաջնորդը: Այս պատժամիջոցներն ուղղված կլինեն Նավալնիի բանտարկության հետ կապված անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներին, գնումների ցանցերին և պատժամիջոցներից խուսափողներին մի քանի մայրցամաքներում»,- ասվում է հայտարարության մեջ: 

Բայդենը հավելել է, որ «Պուտինն ավելի թանկ գին կվճարի արտերկրում իր ագրեսիայի և ներսում բռնաճնշումների համար»։ Բացի այդ, ԱՄՆ-ն արտահանման նոր սահմանափակումներ կմտցնի «ռուսական ռազմական մեքենային» աջակցող գրեթե 100 կազմակերպությունների համար։ Բայդենն ասել է, որ իր թիմը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն էլ ավելի նվազեցնելու համար։

Միացյալ Նահանգները, նրա խոսքով, կամրապնդի քաղաքացիական հասարակությանն ու անկախ, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներին աջակցությունը:

Նշենք, որ պատժամիջոցների նոր ցուցակը դեռ չի հրապարակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ