News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսպանիայում բախումներ են տեղի ունեցել բողոքող ֆերմերների և ոստիկանների միջև, Ֆրանսիայում ֆերմերները սպառնում են միջամտել Միջազգային գյուղատնտեսական շուկային, հայտնում է Euronews-ը։

Իսպանիայում ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում արդեն երկու շաբաթ։ Ցուցարարները վրդովված են երկիր էժան գյուղմթերքների ներմուծումից, բյուրոկրատական ​​ձգձգումներից, ծախսերի աճից և ԵՄ-ի Կանաչ գործարքից:

Սարագոսայում՝ Արագոնի ինքնավար համայնքի մայրաքաղաքում, զայրացած ֆերմերները փորձել են ներխուժել Գյուղատնտեսության խորհրդի շենք։ Իրավապահները փակել են նրանց ճանապարհը: Բախումներ են տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարության և ֆերմերների միջև բանակցություններն անհաջող են անցել։

Ֆրանսիայի հյուսիսում՝ Բովե, Կոմպիեն և Սենլիս քաղաքներում ֆերմերները հավաքվել էին պրեֆեկտուրաներում՝ հիշեցնելու իրենց պահանջների մասին։ Փարիզի շրջանում ֆերմերները տրակտորներ են բերել օղակաձև ճանապարհ՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ