News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում կհստակեցնեն «թանգարանային ոլորտ» հասկացությունը: Այս մասին փետրվարի 23-ին Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Թանգարանների մասին» օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։

Խոսքը, ըստ նրա, թանգարանների տեսակների, դրանց գործառույթների, ինչպես նաև պետական թանգարաններում ցուցանմուշների ժամանակավոր պահպանման սկզբունքների, թանգարանային ֆոնդերի համապատասխան պարագաներով համալրման, հաշվառման և քարոզչության սկզբունքի, թանգարանների և հավաքածուների համար աջակցության ձևի մասին է:

Օրենսդրական այս փաթեթի մշակումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։

Նոր օրենսդրությունը, ըստ իշխանությունների, կապահովի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության համակարգված գործունեությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում կստեղծի նոր տնտեսական մեխանիզմներ։

Առաջարկվող նորմերի ընդունման արդյունքում կհստակեցվենի իրավասու պետական մարմնի լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանի հավաքածուի կազմը, թանգարանային ցուցանմուշների և հավաքածուների անվտանգության պայմանները և դրանց ժամանակավոր արտահանումը:

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել մշտական  հանձնաժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ