News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանը Հայաստանին հայտարարում է, որ հարկավոր է ճշգրտորեն պահպանել այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Այսինքն ենթադրելի է, որ իրանական կողմից եղել են առաջարկություններ, որոնք մերոնք կամ չեն ընդունել, կամ համաձայնել են, բայց չեն իրականացնում, եւ Իրանը կտրուկ հարցը դնում է, ասելով՝ այն,ինչ պայմանավորվել ենք, պետք է կյանքի կոչել:

Հենց այսօր տելեգրամյան ալիքում իրանական կողմը հայտարարություն տարածեց, որ Իրանը պատրաստ է ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ եւ ուժեր տեղակայել Սյունիքում: Իրանական կողմը կենսականորեն շահագրգռված է, որ Սյունիքը մնա հայապատկան: Նա նաեւ շահագրգռված էր, որ Արցախը իր 12 հազար քկմ-ով մնար հայապատկան,ուղղակի բացահայտ չէր ասում: Հիմա բաց տեքստով ասում են՝ կարող ենք անգամ զորքեր տալ, էլ զենքի մասին չեմ խոսում: Մենք հուսալի, որակյալ սպառազինություն ստանալու հնարավորությունը թողած Ֆրանսիայի հետ ներկայացում են խաղում»,-ասաց նա:

Ջամալյանի խոսքով, Իրանը պատրաստ է այդ ամեն ինչին, միայն թե Սյունիքը մնա հայկական. «Եթե այդ միջանցքը Սյունիքով անցավ, բոլորն էլ հասկանում են, որ Սյունիքի  անկումը լինելու է հակաիրանական հեռահար դավադիր պլանների մի մասը: Սյունիքը դառնալու է պլացդարմ Իրանի դեմ: Եթե մենք սա ընդունեինք, իրանական կողմի արձագանքը այդքան ցավագին չէր լինի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ