News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Հնդկաստանն ունեն ապագայի մեծ պլաններ` առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության առումով: Այդ մասինն այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հնդկաստանի Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիների պետնախարար  Սաչին Պիլոտի հետ հանդիպումից հետո:

Հնդկաստանի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստանում է գտնվում «Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի» բացման կապակցությամբ: Կենտրոնը բացվեց այսօր առավոտյան` Երեւանի պետական համալսարանի Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում:

Ըստ Տ. Դավթյանի` Հնդկաստանի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները մասնավորապես դեղագործության, թեթեւ արդյունաբերության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Ս. Պիլոտն իր խոսքում ասաց, որ վերջին շրջանում Հնդկաստանում արագ թափով զարգացել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը` 12 մլն մարդու համար ապահովելով աշխատատեղ, 900 մլն մարդ ունի բջջային հեռախոս: «Այն աշխատանքային փորձը, որ կուտակվել է Հնդկաստանում, կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար»,- ասաց Ս. Պիլոտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ