News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 23-ին մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ արտերկրում բուժում ստանալու մասին պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։
Նշենք, որ նրա պաշտպանը դատարանին միջնորդեց՝ թույլատրել իր պաշտպանյալին մեկնել արտերկիր բուժման նպատակով, քանի որ Հայաստանում նշված վիրահատությունը չի կատարվում, ինչի մասին կա նաեւ Առողջապահության նախարարության գրությունը, այնուամենայնիվ միջնորդությանը դեմ արտահայտվեց մեղադրող դատախազը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

Տպել
Ամենաշատ