News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունգարիան և Շվեդիան հունգարական ռազմաօդային ուժերի կողմից շվեդական «Gripen» կործանիչների օգտագործման և պահպանման վերաբերյալ համաձայնագիր են կնքել։

Փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որը հեռարձակվել է M1 հեռուստաալիքով, տեղի է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի Բուդապեշտ կատարած այցի ժամանակ։

Նա Հունգարիայում է վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով՝ խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու համաձայնագրի վավերացմանն ընդառաջ: Հունգարիան Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին երկիրն է, որը դեռ չի հաստատել Շվեդիայի հայտը։ Այս հարցի շուրջ խորհրդարանական քվեարկություն է սպասվում փետրվարի 26-ին սկսվող գարնանային նստաշրջանի մեկնարկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ