News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Netflix» սթրիմինգային հարթակը հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ «Անցումային կետ. ռումբը և սառը պատերազմը» վավերագրական նոր ֆիլմաշարի թրեյլերը։ Տեսանյութը հասանելի է «Netflix»-ի յութուբյան ալիքում։

Ինը դրվագից բաղկացած նախագծում կցուցադրվի Սառը պատերազմի պատմությունը, միջուկային ռումբի ստեղծումն ու ներխուժումն Ուկրաինա։ Ռեժիսոր Բրայան Կիպենբերգերի խոսքով՝ ուկրաինական պատերազմի գրեթե յուրաքանչյուր դրվագ Սառը պատերազմի արձագանքն է։ Թրեյլերի շապիկ է դարձել Զելենսկու հետ հարցազրույցից մի կադր։

«Նրանք Ուկրաինան տեսնում են որպես կայսրության մի մաս, որպես իրենց ժառանգություն և խլում են այն», - ասել է Ուկրաինայի նախագահը։

«Հարցազրույցներ ունենալով նշանավոր քաղաքական գործիչների, լրագրողների և վերապրածների հետ՝ այս շարքը բացահայտում է Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև տասնամյակների հակամարտությունն ընթացիկ իրադարձությունների շրջանակում, որոնք ցույց են տալիս, որ Սառը պատերազմը շարունակվում է, և աշխարհը շարունակում է գտնվել միջուկային պատերազմի շեմին»,- ասվում է թրեյլերի նկարագրությունում։

Վավերագրական ֆիլմաշարը կթողարկվի մարտի 12-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ