News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ազգային վճարային քարտերի համակարգ» (NSCP) ընկերությունը, «Միր» վճարային համակարգի օպերատորը, Ելաբուգայում «Աուրուս» պրեմիում մեքենաների արտադրական գործարանը և «NAMI» դաշնային պետական միասնական ձեռնարկությունը հայտնվել են Ռուսաստանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների տակ: Այս մասին ասվում է ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի հաղորդագրությունում։

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել նաև PIK խմբի, Siberian Coal Energy Company (SUEK), հանքարդյունաբերական Mechel և TMK մետալուրգիական ընկերությունների դեմ: Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ կկիրառի ավելի քան 500 նոր պատժամիջոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ