News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փարիզում Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման բազմակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է «Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը։

Բանակցությունների նպատակն է համաձայնության հասնել Գազայի հատվածում հրադադարի, պաղեստինցի բանտարկյալների փոխանակման, ինչպես նաև Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու գործընթացին աջակցելու մասին պայմանավորվածությունների շուրջ:  

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը եւ Իսրայելի իշխանությունները մտադիր են զինադադարի հասնել եւ պատրաստ են գնալ զիջումների, սակայն ժամանակը սպառվում է։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, միջնորդները բազմիցս հայտարարել են, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել հակամարտության կողմերի միջև զինադադարի հասնելու համար նախքան մահմեդականների սուրբ Ռամադան ամիսը, որը սկսվում է մարտի 11-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քեմերոն. Իսրայելը որոշել է պատասխան տալ Իրանի օդային հարձակմանը
Մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն այնպես, որ հնարավորինս պակաս նպաստեն իրավիճակի սրմանը
ԶԼՄ. Իսրայելի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում հրթիռի պայթյունի հետևանքով հինգ իսրայելցի է վիրավորվել
Դեպքի վայր է ժամանել ռազմաբժշկական ծառայության ուղղաթիռը
Չեխիան Ուկրաինայի համար արդեն գնել է 180 հազ․ հրետանային արկ և փորձում է ապահովել ևս 300 հազ․-ի տրամադրումը
Ըստ Ֆիալայի, համաշխարհային շուկաներում Ուկրաինայի համար հրետանային արկեր փնտրող արևմտյան կառավարությունների գործողությունների սխեման պետք է օրինակ դառնա․․․
Իսրայելի արտգործնախարարը 32 երկրի իր գործընկերներին խնդրել է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Ռազմական պատասխանին զուգահեռ՝ ես դիվանագիտական ​​հարձակում եմ իրականացնում Իրանի դեմ
Գանտահարյան. Մերձավոր Արևելքում հիբրիդային պատերազմը կշարունակվի, բայց լայնածավալ գործողությունների չի վերածվի
Զսպող գործոն են հանդես գալիս ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Իրանը, որը նույնպես խաղացող է և արբիտր
ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել խուսափել Իրանի դեմ թշնամական գործողությունների էսկալացիայից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկուշաբթի օրվա ընթացքում անցկացրել է իր ռազմական կաբինետի երկրորդ նիստը
Ամենաշատ