News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագագի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ