News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լի Թեն ցմահ ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի և պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է «Mirror»-ը։

Լի Թեն համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր չինացի ֆուտբոլիստներից մեկը։ Չինաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և խփել վեց գոլ։ Լի Թեն խաղացել է անգլիական «Էվերթոնում» և «Շեֆիլդ Յունայթեդում», ինչպես նաև հանդես է եկել «Լյաոնինգ Հուին» և «Չենգդու Բլեյդս» թիմերում։

Նա կարիերան ավարտել է 2011 թվականին։ Դրանից հետո ֆուտբոլիստը սկսել է մարզչական կարիերան, աշխատել «Գուանչժոուում», «Հեբեյում», «Ուհանում», 2019-2021թթ․ գլխավորել է Չինաստանի հավաքականը։ Ֆուտբոլիստի դեմ հետաքննության մասին հայտնի է դարձել 2022 թվականին։ Ավելի ուշ 46-ամյա Լի Թեն հրապարակավ խոստովանել է, որ 3 միլիոն յուան (ավելի քան 400 հազար դոլար) կաշառք է տվել Չինաստանի ազգային հավաքականը գլխավորելու համար։ Նախկին ֆուտբոլիստն իր հեռուստատեսային խոստովանության մեջ, որը հեռարձակվել է պետական CCTV հեռուստաընկերությամբ, խոստովանել է, որ մասնակցել է Չինաստանի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում պայմանավորված խաղերի կազմակերպմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ