News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Թվային վճարումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ն և Յունիբանկը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին 2024թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ կընձեռվեն եզակի հնարավորություններ: Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝  Օլիմպիական խաղերը տեսնելու :

Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին և քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝  բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաև նորարարական բրենդի և մարքետինգային ջանքերի միջոցով: Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն և բազմազան շրջանակ ձևավորելու իր հանձնառությանը համապատասխան, Visa-ն հովանավորում է ժամանցային և սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը:

«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա և նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար՝ վայելելու խաղերը Visa-ի հետ, իսկ այս մարքետինգային արշավը ծառայում է՝ որպես այդ նպատակին հասնելու գործիք: Մենք ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների շրջանում և թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաև երկրում ավելացնելով օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- նշեց Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով: Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը: Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ:

«2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը խոստանում են լինել ցնցող իրադարձություն, և մենք ցանկանում ենք, որ Յունիբանկի Visa քարտապանները վայելեն այս հետաքրքիր սպորտային փառատոնը: Մենք ուրախ ենք Visa-ի հետ համատեղ արշավ սկսելու և Յունիբանկի հաճախորդներին Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն տալու համար: Յունիբանկը կթողարկի նաև օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն ամենօրյա գնումների և վճարումների համար և կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Առողջ ապրելակերպի և սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է: Հայ մարզիկներին մաղթում ենք հաջողություն և փառահեղ հաղթանակներ Փարիզում»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Visa-ն օլիմպիական շարժման գործընկերն է 1986 թվականից: Բացի օլիմպիական հանդիսատեսին և կազմկոմիտեներին վճարային ծառայություններ մատուցելուց, Visa-ն 2000 թվականից ի վեր իրականացնում է մարզական նոր տաղանդներին աջակցության ծրագրեր Team Visa-ի միջոցով՝ նրանց տրամադրելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները: 2018 թվականին Օլիմպիական խաղերի հետ  համագործակցությունը երկարաձգելուց հետո Visa-ն շարունակում է մնալ հովանավորն ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ գործընկերը և մինչև 2032 թվականն Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին ընդունված միակ քարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
Ամենաշատ