News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանն ընդունել է մարիխուանայի աճեցումն ու պահպանումը մասամբ թույլատրող օրինագիծ, գրում է Deutsche Welle-ն։

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 407, դեմ՝ 226 պատգամավոր, ձեռնպահ են մնացել երկուսը։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, ապրիլի 1-ից 18 տարեկանից բարձր անձանց կթույլատրվի անձնական օգտագործման նպատակով տանը աճեցնել մինչև երեք թուփ կանեփ և պահել մինչև 50 գրամ մարիխուանա, իսկ հասարակական վայրերում կթույլատրվի իրենց մոտ ունենալ մինչև 25 գրամ մարիխուանա։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է աճեցնելու նպատակով շահույթ չհետապնդող ասոցիացիաների ստեղծում, որոնք իրենց անդամներին (500 հոգուց ոչ ավելի) կտրամադրեն կանեփի արտադրանք։

Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախի խոսքով՝ իշխող կոալիցիայի առաջարկած բարեփոխման նպատակը թմրանյութերի սեւ շուկայի դեմ պայքարելն է, ինչպես նաեւ հանցավորության նվազեցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ