News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թագուհի-կոնսորտ Քամիլան ցանկանում է հանել Սասեքսի հերցոգ, արքայազն Հարիին Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի կտակից։ Այս մասին տեղեկացրել է Marca-ն։

Պարբերականի տվյալներով՝ արքայազն Հարին եկել է Լոնդոն, որպեսզի այցելի քաղցկեղով հիվանդ հորը՝ Չառլզ III-ին։ Այստեղ նա հերթական անգամ վեճի մեջ է մտել Քամիլայի հետ, որը նրան մեղադրել է կեղծավորության մեջ եւ կոչ արել չօգտագործել իր ընտանիքը եւ ծնողի հիվանդությունը որպես փիառ-քայլ։

Նշվել է, որ երկար տարիներ թագուհի-կոնսորտը հանդուրժել է Հարիի թշնամանքը, որն այդպես էլ չի կարողացել ընդունել նրան որպես իր խորթ մայր, որի հետ Չառլզ III-ն ամուսնացել է այն բանից հետո, երբ նրա նախկին կինը՝ արքայադուստր Դիանան, մահացել է։

Հենց այդ պատճառով, աղբյուրների տեղեկացմամբ, Քամիլան, ինչպես նաեւ արքայազն Ուիլյամը կարող են փորձել զրկել Հարիին ժառանգության իրավունքից, որը գնահատվում է 2 մլրդ դոլար։

«Նրանք ուզում են, որ Հարին զրկվի տիտղոսներից, զրկեն նրան ժառանգության իրավունքից եւ հանեն միապետի կտակից։ Հարին արդեն պալատական վտարանդի է։ Նրանք ցանկանում են այդ փաստը պաշտոնական դարձնել»,- ընդգծել է ինսայդերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ