News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլի ազատ արձակումից և Բաքվում նրան հերոսացնելուց ժամեր անց Հայաստանի դատախազությունը հայտարարեց Զեյնալիին Հայաստանին հանձնելու միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկելու մասին: Նման ուշացած քայլով հայկական կողմն, ըստ էության փորձում է կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա:

Մինչդեռ, պարզվում է, բլոգերի ազատ արձակման հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև մեր իրավապահները: Մասնավորապես՝ NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Ինտերպոլը ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջել է ապացույցներ տրամադրել սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացու կատարած հանցավոր արարքների վերաբերյալ, սակայն բլոգերի հայտարարությունների և համացանցում տարածված կադրերի հիման վրա սպանության մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնած իրավապահները չեն տրամադրել համապատասխան հիմնավորումներ:

Թե ով է պատասխանատու առանց պատճաշ ստուգումների նման լուրջ մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու, իսկ հետագայում արդեն սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում հայտարերելու համար բավարար հիմքեր չտրամադրելու համար, առաջին հերթին պետք է պարզի վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազությունը, եթե իհարկե այս մարմինը ևս մասնակից չէ հետախուզվողի մեղադրանքի հիմնավորման տապալման, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունում (Ինտերպոլ) հայաստանյան իրավապահ մարմինների հեղինակազրկման, քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում ադրբեջանական կողմին «օժանդակելու», Հայաստանի հետ կատարվող բոլոր դժբախտությունների համար ուրիշներին մեղավոր նշանակելու հարցում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի պահանջով Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բլոգերին մեղադրում են սպանության սպառնալիքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ ունեցվածքը ոչնչացնելու, սեռական բնույթի գործողությունների դրդելու համար:

Տպել
Ամենաշատ