News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը և բողոքում էին օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում:

Թեպետ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, թե բոլորը պետք է հարկվեն, նույնիսկ հիշատակեց օդանավակայն գնացող ճանապարհից օգտվելու մասին, որը կառուցվում է Հայաստանում աշխատող ու հարկ վճարողների հաշվին, այնուամենայնիվ, պարզվում է, իշխանությունները «զադնի» են դրել:

Ի մասնավորի, ըստ տեղեկությունների, առաջիկայում հանրային քննարկման է ներկայացվելու օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվելու է, որ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամտի ձեռքբերման երկրում:

Ի դեպ, ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը, հետ կստանան վճարված գումարները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները  պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign (ՀԾՀ-ով) տեսակի էլեկտրոնային ստորագրություն...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է...
Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են ՀԲ աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը
Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով...
Նոր սկսվող շինօբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, չենք ունենա այն, ինչը եղել է նախկինում. Վարդանյանը՝ Փաշինյանին
Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է…
Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանի աշխատանքին
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են...
Այսուհետ մաքսային հսկողության գոտիներում անձինք եւ մեքենաները կարող են մուտք գործել միայն մաքսավորի թույլտվությամբ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում սահմանեց մաքսային…
Ամենաշատ