News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան նորից հայտարարել է, որ «այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը, պատերազմ չէ, այլ ցեղասպանություն»։

«Կանանց եւ երեխաների են սպանում»,- ասել է Լուլան հանրային միջոցառման ժամանակ՝ դրանից հետո իր խոսքերը հրապարակելով սոցցանցերում։

Մեկնաբանելով անցած հանգստյան օրերին Իսրայելում ծագած սկանդալը, երբ նա Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ համեմատել էր Հոլոքոստի հետ, Լուլան ասել է, որ «մարդիկ պետք է իրենք կարդան», թե ինչ է ինքն ասել Իսրայելի գործողությունների մասին։

«Եթե դա ցեղասպանություն չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է»,- ավելացրել է նա, տեղեկացրել է O Globo-ն։

Լուլա դա Սիլվան փետրվարի 18-ին հայտարարել էր, որ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունները Գազայի հատվածի ռմբակոծությունների հետեւանքով իրենց բնույթով կարող են համեմատվել Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների հետ հրեաների հանդեպ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը Լուլայի դա Սիլվայի խոսքերն անվանել էր «լուրջ եւ ամոթալի» եւ տեղեկացրել, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացի հետ միասին որոշում է կայացրել անհապաղ կանչել Իսրայելում Բրազիլիայի դեսպանին՝ «խիստ նկատողության» համար։

Դրանից հետո ԶԼՄ-ները տեղեկացրել էին այն մասին, որ Բրազիլիայի իշխանությունները դիտարկում են երկրից Իսրայելի դեսպանի վտարման հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ