News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Այսօր որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային Ժողովում մասնակցել եմ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը: 

«Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետապնդելու ենք արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը, և հույս հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ