News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Տոկիոյի Hello Kitty զվարճանքների այգին շաբաթ օրը էլեկտրոնային փոստով ստացված ահաբեկչական վտանգի մասին տեղեկության պատճառով փակվել է, տեղեկացրել է օպերատորը։

«Այսօր մենք ժամանակավորապես փակ ենք, քանի որ ներկա պահին չենք կարող պատշաճ կերպով ապահովել մեր այցելուների, դերասանների եւ անձնակազմի անվտանգությունն այգու տարածքում»,- նշվել է Sanrio Puroland այգու կայքում։

Ոստիկանությունը, որն իրականացրել է այգու ստուգումը էլեկտրոնային փոստով նախազգուշացումն ստանալուց հետո, ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերել, տեղեկացրել է NHK պետական հեռուստաընկերությունը՝ տեղեկության աղբյուրը չնշելով։

Hello Kitty-ն, որն ստեղծել է Sanrio ընկերությունը եւ որն այս տարի նշում է իր 50-ամյակը, ամենահայտնի ճապոնական մուլտիպլիկացիոն կերպարներից մեկն է։

Մուլտիպլիկացիոն կատուն Ճապոնիայում օգտագործվում է բազմաթիվ ապրանքների գովազդման համար՝ թավշե խաղալիքներից մինչեւ ինքնաթիռներ, ինչպես եւ տուրիզմի զարգացման նպատակներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ