News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Արեւմտյան չորս ղեկավարներ, ներառյալ Իտալիայի, Կանադայի, Բելգիայի վարչապետերը եւ Եվրահանձնաժողովի նախագահը, փետրվարի 24-ին ժամանել են Կիեւ, որպեսզի հայտնեն իրենց համերաշխությունն Ուկրաինային ռուսական ներխուժման երկրորդ տարելիցի առիթով, տեղեկացրել է Reuters-ը։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք գիշերը, գնացքով, հարեւան Լեհաստանից, նշվել է Իտալիայի կառավարության հաղորդագրությունում։

Նույն օրն ավելի ուշ նախատեսված է Մելոնիի տեսակոնֆերանսը Կիեւից, որին կմասնակցեն «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրված է բանավեճին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ