News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի անվտանգության ուժերը Սպահանում ձերբակալել են ահաբեկչական ցանցի անդամների, տեղեկացրել է Mehr-ը՝ հղում կատարելով նահանգի դատական համակարգում ունեցած աղբյուրին։

Սպահանի գլխավոր դատավոր Ասադոլա Ջաֆարին ուրբաթ հայտնել է, որ փետրվարի սկզբին ձերբակալվել է ութ ահաբեկիչ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 45ամյակի արարողության նախօրեին։

Նա ավելացրել է, որ հետախուզության ուժերը ձերբակալել են նաեւ 13 ահաբեկչի եւ առգրավել մեծ քանակությամբ զինամթերք եւ զենք, այդ թվում 55 ինքնաշեն ռումբ։

Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է 21 մաքսանենգ, նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ