News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն, ինչ-որ վաղուց արդեն տեղի է ունեցել. հարաբերությունները ՀՀ-ի եւ ՀԱՊԿ-ի մեջ վաղուց արդեն սառեցված են: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին,  «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով  քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Հայաստանը ՀԱՊԿ նիստերին չի մասնակցում, զորավարժություններին չի մասնակցում, Հայաստանը մերժում է ընդունել զորավարժություններն իր տարածքում: Հիմա Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն անցնում են նոր մակարդակի, երբ որ երկար ժամանակ նիստերին չի մասնակցում, այլեւ մերժում է կամ չի ստորագրում այն որոշումները, որոնք նիստի ժամանակ ընդունվել են, այսինքն դա արդեն խոչընդոտ է ՀԱՊԿ-ի աշխատանքին: Այդ հայտարարությունը նա արեց ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայում, որը մեսիջ էր Եվրոպային, որ մենք պաշտոնական ֆիքսում ենք, որ մենք սառեցնում ենք հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց նա:

Մելքոնյանը նշեց, որ չնայած սրան՝ ո΄չ ԵՄ-ն, ո΄չ Ֆրանսիան, ո΄չ ԱՄՆ-ն պատրաստ չեն նույնիսկ ֆորմալ՝ թղթի վրա, տալ այն երաշխիքները, որ ՀՀ-ն ունի ՀԱՊԿ-ում:

«Հիմնականը այն է, որ երբ դու ակնկալում ես Եվրոպայից օգնություն, դու պետք է անես քայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, երբ դու դա չես անում, երբեք Արեւմուտքի օգնությունը չես ստանա, ոնց որ անում է Ուկրաինան»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ