News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Հայաստանը այսօրվա գործող իշխանությունների ձեռքով արհեստականորեն իր պաշտպանական հնարավոր ռեսուրսը նվազեցնում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին,  «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով  քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Պարզ է, որ եթե վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում է, որ  պատերազմի վտանգը բավականին մեծ է եւ միաժամանակ փորձում է ցույց տալ դեմոնտրատիվ քայլերով, որ Ռուսաստանին վանում է իրենից, սա նշանակում է, որ Հայաստանը այսօրվա գործող իշխանությունների ձեռքով արհեստականորեն իր պաշտպանական հնարավոր ռեսուրսը նվազեցնում է: Պաշտպանական ռեսուրսը եւ բառի բուն իմաստով, եւ դիվանագիտական, քաղաքական իմաստով: Իհարկե, միշտ էլ կարելի է ասել, որ ՌԴ-ն այն դաշնակիցը չէ, կամ այն սպասումները, որոնք տարիներ շարունակ ձեւավորվել են ՀՀ-ում չի արդարացնում տարբեր պատճառներով: Մեզ համար նշանակություն չունի, թե Ռուսաստանի դրդապատճառները որն են, որ ինքը իր դաշնակցային-ռազմավարական պարտականությունները այն ծավալով չի կատարում, որ պետք էր, բայց մենք տեսնում ենք, որ այլընտրանք այդպես էլ չի առաջանում»,-ասաց նա:

 Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե վարչապետը ֆիքսում է, որ պատերազմի վտանգն իրական է, խաղաղության գործընթացն իրական է, եւ այս իրավիճակում միակ՝ լավ, թե վատ, պաշտպանական ռեսուրսը վանում է իրենից, դա նշանակում է, որ համոզմունք է առաւջանում, որ ՀՀ-ն անպաշտպան է լինելու:

«Պարզ չէ,  այս պարագայում, դու աում պետք է դիմես աջակցելու համար, եւ արդյոք այն ռեսւորսները,որոնք այսօր դրված են Արեւմուտքի կողմից զուտ քաղաքական գործիքակազմի տեսքով, դրանք նույն Բաքվին զսպելու են»,- հավելեց նա: 

Տպել
Ամենաշատ