News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ֆերմերների մի խումբ շաբաթ օրը ներխուժել է Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի նախատեսված այցից առաջ, տեղեկացրել է France 24-ը։

Տոնավաճառում տասնյակ ոստիկանների բախվելով՝ ֆերմերները սուլել եւ բղավել են անվայելուչ խոսքեր, պահանջել Մակրոնի հրաժարականը։

«Սա մեր տունն է»,- բղավել են նրանք, երբ օմոնականները փորձում էին բռնել նրանց։ Տեղի են ունեցել մի քանի բախումներ, եւ ոստիկանությունը ձերբակալել է նրանցից առնվազն մեկին, տեղեկացրել է Reuters-ը։

Մակրոնը, որը նախաճաշում էր ֆրանսիացի ֆերմերների արհմիությունների ղեկավարների հետ, դրանից հետո պետք է անցներ տոնավաճառի շարքերով։

Նա չեղարկել է այն բանակռիվները, որոնք ցանկանում էր անցկացնել տոնավաճառում՝ ֆերմերների մասնակցությամբ, այն բանից հետո, երբ ֆերմերների արհմիությունները հայտարարել են, որ չեն գալու։

Ֆերմերները բողոքում են ամբողջ Եվրոպայում՝ պահանջելով եկամուտների բարձրացում, բյուրոկրատիայի նվազեցում եւ դատապարտելով անարդար մրցակցությունը էժան ուկրաինական ապրանքների հետ, որոնք ներմուծվում են Կիեւին օգնելու համար ռազմական գործողություններում։

Փարիզի ֆերմերային տոնավաճառը խոշոր իրադարձություն է Ֆրանիայում, որն ինն օրում այցելել է ավելի քան 600 000 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ