News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հայաստանն իմանա, որ պաշտպանում է Հայաստանին հարեւան Ադրբեջանի հետ հարաբերություններում աճող լարվածության եւ իր պատմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ լարված կապերի ֆոնին, գրել է Politico-ն։

Ուրբաթ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեքորնյուն եւ նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը հանդիպել են Հայաստանի մայրաքաղաքում, որպեսզի ընդգծեն երկու երկրների միջեւ պաշտպանական կապերի խորացման կարեւորությունը։

Լեքորնյուի ինքնաթիռը Հայաստան է բերել գիշերային տեսանելիության ակնոցներ Հայաստանի համար, որը ստորագրել է պայմանագիր նաեւ գրոհային հրացանների գնման մասին PGM ֆրանսիական ընկերության հետ. բանակցություններ են վարվում փոքր հեռահարության «Mistral» հրթիռների գնման մասին MBDA եվրոպական կապալառուից։

«Ֆրանսիայի հետ ավելի սերտ կապերն ստեղծվել են այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ հայտնել էր, որ Հայաստանը փաստորեն դադարեցրել է իր անդամությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որտեղ գերիշխում է Մոսկվան։

Հայաստանն իրեն Մոսկվայի կողմից դավաճանված է զգում այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի զավթման նպատակով։

Ռուսաստանն այնտեղ խաղաղապահ զորակազմ է տեղակայել, որը կանգնած էր մի կողմ քաշված եւ չի միջամտել»,- գրել է  պարբերականը։

Հայաստանը նաեւ հասկացրել է, որ չի աջակցում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին, նշել է ԶԼՄ-ն։

«Բայց դժվար է ազատվել Կրեմլի իշխանությունից։ Փաշինյանը հայտարարել է, որ մտադրություն չունի փակել ռուսական ռազմակայանը Հայաստանում։

Հայաստանի անվտանգության գլխավոր մարտահրավերն Ադրբեջանն է, որը միջանցք է պահանջում, որն անցնի Հայաստանով, որպեսզի միանա իր էքսկլավի՝ Նախիջեւանի հետ, ինչին Հայաստանը հրաժարվում է համաձայնել։ Այս ամիս ավելի վաղ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվել է չորս հայ զինվոր»,- գրել է Politico-ն։

Քանի որ Մոսկվայի հետ դաշինքը փլուզվել է, Հայաստանը փնտրում է նոր բարեկամներ, եւ Ֆրանսիան իր մեծաթիվ հայ փոքրամասնությամբ արեւմտյան միակ երկրներից մեկն է, որը հավակնում է դրան, նշել է ԶԼՄ-ն։

Պարբերականը հիշեցրել է, որ շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Փարիզում էր՝ մասնակցելու Ֆրանսիական դիմադրության մարտիկ Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը նախազգուշացրել է, որ «էսկալացիայի վտանգը իրական է» սահմանային միջադեպի հետ կապված։

Ռազմական գործարքներ

Հայաստանը փնտրում է քաղաքական աջակցություն, ինչպես նաեւ օգնություն խորհրդային ժամանակների իր բանակը վերածելու համար այնպիսի բանակի, որը կկարողանա դիմակայել ավելի մեծաթիվ եւ ավելի լավ զինված Ադրբեջանի զինված ուժերին։ Նավթով եւ գազով հարուստ երկիրը սերտ ռազմական հարաբերություններ ունի ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ եւ իսրայելական զենքի խոշոր գնորդ է հանդիսանում, ընդգծել է Politico-ն։

Սպասվում է, որ այս տարի Հայաստանի կառավարությունը պաշտպանության համար կծասխսի 1,4-1,5 մլրդ դոլար, ինչպես նաեւ զենք կգնի Հնդկաստանում։

Հայաստանը փնտրում է Արեւմուտքի աջակցությունը, որպեսզի «վերականգնի ռազմական հավասարակշռությունն» Ադրբեջանի հետ, որը, Երեւանի Դեմոկրատիայի եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանի խոսքով, «օգտագործում է Հայաստանի խոցելիությունը եւ իրեն պաշտպանելու նրա անկարողությունը՝ հետապնդելով ծայրահեղ առավելապաշտական նպատակներ»։

Սակայն Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի ունենա այնպիսի զինված ուժեր, որոնք կկարողանան իրապես զսպել տեղի տարածաշրջանային տերություններին, նշել է պարբերականը։

Պարզապես ժամանակակից զենք գնելը բավական չէ, ասում է Գրիգորյանը։ «Հայաստանում բոլոր ռազմական վերլուծաբանները համաձայն են այն բանին, որ առանց համապարփակ բարեփոխումների այդ բոլոր գնումները ոչ մի օգուտ չեն բերի»,- ասել է փորձագետը։

Պարբերականը նշել է, որ Լեքորնյուն Հայաստանի մայրաքաղաքում էր ֆրանսիական պաշտպանական MBDA, Nexter, Arquus, Safran, Thales եւ PGM կապալառուների, ինչպես նաեւ մեծամասնության կուսակցության եւ ընդդիմության օրենսդիրների հետ։

Բացի MBDA-ի «Mistral»  հրթիռներից, նախարարները քննարկել են նաեւ զենիթահրթիռային պաշտպանության, փոքր, միջին եւ մեծ հեռահարության հրթիռների, հրետանու եւ անօդաչուներից պաշտպանության համակարգերի հարցերը, լրագրողներին ասել է Լեքորնյուն։ Հոկտեմբերին նախարարները հայտարարել էին Thales-ի արտադրության Ground Master 200 երեք ռադարների մատակարարման պայմանագիր կնքելու մասին, որոնք պետք է մատակարարվեն այս ամռանը։

Ֆրասիան նաեւ ուսուցանում է հայկական զորքերին։ Ուրբաթ Փարիզը եւ Երեւանը ստորագրել են գործընկերության համաձայնագիր Ֆրանսիայի Սեն Սիր էլիտար ռազմական դպրոցի եւ հայկական ռազմական ակադեմիայի միջեւ։ Հուլիսից ֆրանսիացի զինվորականը հանդես կգա որպես պաշտպանության հարցերի խորհրդատու Հայաստանի գործադիր իշխանության մարմիններում։

«Հայկական բանակը խորհրդային ավանդույթներ ունի եւ վերափոխման կարիք կա ինչպես դոկտրինի, այնպես էլ սարքավորումների առումով»,- լրագրողներին ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ