News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների ռումբը, որի պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել Պլիմուտից, պայթեցվել է ծովում։

Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչը PA Media տեղեկատվական գործակալությանը տեղեկացրել է, որ ռումբը «պայթեցվել է երեկոյան ժամը 9.51-ին»։

500 կիլոգրամ քաշով ռումբը հայտնաբերվել էր երեքշաբթի մի հետնաբակում, ինչը պատճառ էր դարձել «Մեծ Բրիտանիայում խաղաղ ժամանականերում ամենամեծ գործողություններից մեկի» համար։

Մոտ 30 ամենափորձառու սակրավորներ աշխատել են շուրջօրյա, որպեսզի գնահատեն սարքի վիճակը Սենթ Մայքլ պողոտայում (Պլիմուտ, Քեյհեմ շրջան) հայտնաբերելուց հետո։

Ուրբաթ զինվորական պահակախումբը բեռնատարի թափքին տեղավորելով՝ այն այգուց տեղափոխել է խիտ բնակեցված բնակելի շրջանից եւ տարել ծով։

Մոտ 10 320 մարդ եւ 1 219 տնային տնտեսություն առնվել է 300 մետրանոց օղակման մեջ ողջ երթուղու երկայնքով։

ՊՆ-ն հայտնել է, որ զինամթերքը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական ռումբ, գնահատվել է որպես հանրային անվտանգության համար զգալի վտանգ պարունակող, իսկ օղակման սահմաններում ապրող մարդիկ տարհանվել են։

Բրիտանական բանակի եւ Թագավորական ռազմածովային ուժերի ավելի քան 100 զինծառայող, ներառյալ ռումբերի վնասազերծման մասնագետները, Պլիմուտի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների, Դեւոնի եւ Սոմերսեթի հրշեջ-փրկարարական ծառայության, Դեւոնի եւ Քորնուոլի ոստիկանության եւ զինծառայողների հետ միասին մասնակցել են ռումբի վնասազերծման բարդ գործողությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ