News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2020 թվականի դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստոերաբաժանումներից փուլային տարբեևրակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ: Հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:

Նոր ձեւավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված կիջոցների հաշվին շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխանող սահմանային ուղեկալներ:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի  N ջոկատ եւ մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5  ուղեկալների եւ դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արմեն Աբազյանն իր խոսքում նշեց, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը: 

Եթե դրան ավելացնենք նաեւ սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչեւ ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչեւ մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է: 

Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր եւ դիտման կետեր: 

ԱԱԾ տմօրենը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ պայմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ