News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուրբաթ երեկոյան մեկ մարդ զոհվել եւ մեկ հոգի վիրավորվել է ինքնաշեն ռումբի պայթյունից Մանիպուր նահանգի մայրաքաղաք Իմֆալի քոլեջում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգության տեղի ուժերին։

Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ինքնաշեն պայթուցիկի պայթյունի պատասխանատվությունը, տեղեկացրել են պաշտոնյաները։

«Ինքնաշեն պայթուցիկը պայթել է քոլեջի տարածքում (DM College ճամբարում)։ Մեկ մարդ մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել է պաշտոնյաներից մեկը։

Ավելի ուշ հրդեհվել է Մանիպուրի Միավորված կոմիտեի (հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է մեյթեյ համայնքի շահերը) գրասենյակը։

 Անցած տարվա մայիսից Մանիպուրում դաժան մարտեր են մղվում մեյթեյ համայնքի մեծամասնության եւ կուկի համայնքի փոքրամասնության ներկայացուցիչների միջեւ տնտեսական պատճառներով։ Հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 200 մարդ։

Իմֆալում, որտեղ ապրում է մեյթեյ համայնքը, հակամարտության սկզբից տեղի են ունեցել մի քանի միջադեպեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ