News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եմենի հութիների հարձակումը Բելիզի դրոշի ներքո նավարկող նավի վրա այս ամսվա սկզբին հանգեցրել է 29 կիլոմետր տրամագծով նավթաբծի գոյացման, շաբաթ տեղեկացրել են ԱՄՆ Զինված ուժերը։ Նրանք նաեւ նախազգուշացրել են նավի վրա գտնվող պարարտանյութերի արտահոսքի վտանգի մասին։

Rubymar բեռնանավը, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում եւ կառավարվում է լիբանանցիների կողմից, գրոհի է ենթարկվել փետրվարի 18-ին Բաբ-էլ-Մանդեբով անցնելիս, որը միացնում է Կարմիր ծովն ու Ադենի ծոցը, տեղեկացրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Հրթիռային գրոհը ստիպել է անձնակազմին հեռանալ նավից, որը մեկնում էր Բուլղարիա Միացյալ Արաբական Էմիրություններից։ Այն տեղափոխում էր ավելի քան 41 000 տոննա պարարտանյութ, տեղեկացվել է հայտարարությունում։

Նավը զգալիորեն վնասվել է, ինչն էլ հանգեցրել է բծի գոյացմանը, նշվել է CENTCOM-ի հայտարարությունում։ Վերջինը նաեւ նախազգուշացրել է, որ նավի բեռը «կարող է արտահոսել Կարմիր ծով եւ խորացնել բնապահպանական ճգնաժամը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ