News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` փետրվարի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Ինչպես  NEWS.am -ին փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +9+11։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ -3 +2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2 +2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +4 +6,

Սևանա լճի ավազանում` գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,

Լոռիում` գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2+1,

Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0- 4, ցերեկը՝ +4+6,

Արարատում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +1+4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -1-4:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ