News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Իշխանությունները եկեղեցին տեսնում են որպես մի կառույց, որը կարող է իրենց հակառակվի,իրենց հակառակ խոսք ասի, ինչպես տեսանք այս վերջին հայտարարություններրում Արցախի հետ կապված: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Էջմիածնում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Այս առումով, միգուցե, իշխանություները վտանգ են տեսնում եւ ցանկանում են թուլացնել եկեղեցին: շատ ոլորտներում «բոբո» են մտցրել քաղաքականության հանդեպ: Նույնը արվետսի գործիչների դեպքում, սպորտսմենների տարբեր ոլորտների, նույնը եկեղեցու, որ հանկարծ քաղաքականությամբ չզբաղվեք, ու դա նաեւ ինչ-որ տեղ կարողացել են մարդկանց մեջ մտցնել, որ չպետք է քաղաքականությունից խոսել: Եկեք հասկանանք՝ ինչ է քաղաքականությունը, եթե մենք խոսում ենք մեր երկրի ապագայից, եթե խոսում ենք Արցախից, եթե խոսում ենք մեր պատմական իրավունքներից, արդյոք դա քաղաքականություն է, ի՞նչ անենք, չխոսե՞նք այս ամենից»,-ասել է նա:

Քոչարյանը նշեց, որ իշխանության մասով չի կարող ասել, սակայն բոլորն էլ միակարծիք են, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց բնօրրանը:

«Մենք փորձում ենք ինչ-որ լուծումներ գտնել, շատ հանդիպումներ ենք ունենում, որոնք նույնիսկ չեն լուսաբանվում, սակայն փորձում ենք հասկանալ, թե ինչ երաշխիքների դեպքում կարող են մարդիկ վերադառնալ: Այդ մասին նաեւ առաջարկել ենք Ֆրանսիայի պատվիրակությանը», -ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ