News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Ozon-ի պահեստում ապրանքներ ստանալիս թմրամիջոց է հայտնաբերվել, հայտնում է РИА Новости-ն՝ շուկայի մամուլի ծառայությանը հղումով։

«Ապրանքը ստանալիս մեր աշխատակիցները վաճառողի առաքման մեջ կասկածելի նյութ են մեջ հայտնաբերել։ Էքսպրես հետազոտությունը ցույց է տվել, որ այն թմրամիջոց է  պարունակում: Ապրանքը չի ընդունվել պահեստ և, համապատասխանաբար, վաճառքի չի հանվել»,- հայտնել են ընկերությունից։

Հստակեցվում է, որ խոսքը Սանկտ Պետերբուրգի Կոլպինսկի թաղամասում գտնվող տեսակավորման կենտրոնի մասին է։ Անմիջապես դեպքի վայր են հրավիրվել իրավապահ մարմինների աշխատակիցները, գտածոն հանձնվել է նրանց։ Ընկերությունը համագործակցում է հետաքննության հետ և տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, հավելել է Ozon-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ