News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օկլահոմայի բնակիչն, օգտագործելով համակարգչային իր հմտությունները․  կոտրել է պետական աճուրդի կայքը, որպեսզի իջեցնի մեքենաների և ոսկերչական իրերի գինը՝ հազարավոր դոլարներից մինչև մեկ դոլարի, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով դաշնային դատախազությանը:

41-ամյա Էվան Ջեյմս Քոքերը մեղավոր է ճանաչվել էլեկտրոնային միջոցների կիրառմամբ խարդախության համար՝ կապված առցանց աճուրդների հետ, որն անցկացվել է Ընդհանուր սպասարկման  վարչության կողմից՝ կառավարությանը պատկանող ավելցուկային, առգրավված կամ բռնագրավված ակտիվները վաճառելու համար, ասել է Մինեսոտայի շրջանային դատախազությունը:

Աճուրդներն անցկացվում են առցանց՝ Մինեսոտա նահանգի Իգան քաղաքի սերվերների միջոցով, ասել է նահանգի դատախազ Էնդրյու Լյուգերը:

2019 թվականի փետրվարի 25-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Քոքերը մասնակցել է ավտոմեքենաների և ոսկերչական իրերի  մի քանի աճուրդների GSA կայքում։ Հենց նրա առաջարկներն ընդունվել են, Քոքերը կոտրել է pay.gov կայքը և փոխել յուրաքանչյուր ապրանքի գինը՝ դարձնելով մեկ դոլար, ասվում է դատախազի մամուլի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, նա հայտ է ներկայացրել և շահել աճուրդի 19 լոտ՝ խաբեությամբ յուրաքանչյուրի համար վճարելով ընդամենը 1 դոլար, այդ թվում՝ 2010 թ․ արտադրության Ford Escape հիբրիդը, որի համար առաջարկել էր  8,327 դոլար, Ford F550 պիկապը, որի համար առաջարկել էր 9,000 դոլար և Chevrolet C4500 բեռնատարը, որի համար Քոքերը համաձայնել էր վճարել 22700 ԱՄՆ դոլար։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ